211652_close_icon
views-count3421 դիտում article-date 10:59 22-10-2016

Ադրբեջանն ու Ռուսաստանը ըստ էության ռազմավարական ցայտնոտակիցներ են. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանից ստացվող տեղեկությունները կարծես թե կրում են տագնապի աճման միտում: Համենայնդեպս, ապրիլից հետո հաստատված հրադադարի մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ խոսք է գնում ադրբեջանցիների դիվերսիոն ներթափանցման փորձերի մասին: Բարեբախտաբար, հայկական ուժերը դրանք հետ են մղել առանց որևէ կորստի: Խնդիրն այն է, որ այդ գործողությունները պետք է դիտարկել ոչ միայն Ադրբեջանի ցայտնոտի կոնտեքստում, այլ նաև աշխարհաքաղաքական իրադարձությունների, որովհետև ադրբեջանական այդ ցայտնոտն ինչ-որ մեկը կարող է և օգտագործել: Հատկապես, որ կա ըստ էության ավելի խոշոր մի ցայտնոտային իրավիճակ՝ Ռուսաստանի համար: Եվ այս իմաստով Ադրբեջանն ու Ռուսաստանը ըստ էության ցայտնոտընկերներ են կամ ցայտնոտակիցներ՝ ռազմավարական ցայտնոտակիցներ: Եվ քանի որ կա ցայտնոտ ավելի բարձր և ընդգրկուն աշխարհաքաղաքական մասշտաբով, Ադրբեջանն այս առումով իր ցայտնոտի հետ չի մնա մենակ: Իսկ սա վտանգավոր է, ինչպես վտանգավոր էր այն, որ Ադրբեջանը ապրիլից առաջ մենակ չմնաց նաև իր ռազմական դիվանագիտության հետ: Երբ Ադրբեջանն այդ դիվանագիտության հետ մենակ էր, դա Հայաստանի համար, ըստ էության, մեծ վտանգներ չէր ներկայացնում: Եվ այժմ, երբ այդ դաշնակիցը կիսում է նաև Ադրբեջանի ցայտնոտը, ապա այստեղ անհրաժեշտ է հասկանալ, որ խնդիրը արդեն ավելին է, քան միայն Ադրբեջանի հետպատերազմյան ռազմաքաղաքական խնդիրները: Երբ Ռուսաստանը «կիսում» էր ադրբեջանական ռազմական դիվանագիտությունը, Հայաստանը ըստ էության ոչ միայն բավարար համարժեքությամբ չգնահատեց իրավիճակը, այլև նույնիսկ «նվագակցեց» այդ քաղաքականությանը: Այժմ այդ սխալի կրկնությունը ոչ միայն կարող է հանգեցնել ադրբեջանական նոր ագրեսիայի խթանման, այլև դրանից հետո արդեն Հայաստանի համար ցայտնոտային իրավիճակի»: [bՄանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր