2018թ. աշխարհի առաջնության թալիսման է ընտրվել «Զաբիվակա» գայլը. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2018թ. աշխարհի առաջնության պաշտոնական թալիսման է ընտրվել գայլը: Թալիսմանի կոչմանը հավակնում էին նաև վագրն ու կատուն: Հաղթողի անունը հայտարարվել է «Вечерный Ургант» հաղորդման ժամանակ:
ԱԱ-2018-ի թալիսմանի հայտարարման արարողությանը մասնակցել են նախկինում հանրահայտ ֆուտբոլիստներ Ռոնալդոն և Զվոնիմիր Բոբանը, ինչպես նաև մրցաշարի կազմկոմիտեի նախագահ Վիտալի Մուտկոն:
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն արարողությանը չի մասնակցել մինչև 17 տարեկան աղջիկներ աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման պատճառով: