4680 դիտում
22:40 22-10-2016
Այսօր Ֆրանսիացի նկարիչ Պոլ Սեզանի մահվան օրն է․ ՖՈՏՈՇԱՐՔ
Կյանքի վերջին տարիներին Սեզանը հաճախ է անդրադարձել «Լողացող կանանց» և «Լողացող տղամարդկանց» թեմաներին, բազմաֆիգուր կոմպոզիցիաներում ձգտել համադրել կերպարների՝ պլաստիկությունն ու մոնումենտալությունը։ Միաժամանակ Սեզանի ուշ շրջանի ստեղծագործությանը բնորոշ է հակասականությունը։
Միտումնավոր կերպով պարզեցնելով իրական ծավալները (դրանք նմանեցնելով երկրաչափական պարզագույն ձևերի) և դրանց տարածական հարաբերությունները՝ նկարիչը ոչ միայն ընդգծել է աշխարհի կառուցվածքային ներդաշնակությունը, այլև ձգտել գեղանկարչական կերպարի զգալի վերացականության։
Սեզանի արվեստի սկզբունքները մեծ ազդեցություն են ունեցել 20-րդ դարի նկարչության և ամենատարբեր նկարիչների ստեղծագործության վրա, հաճախ մեկնաբանվել նաև միակողմանիորեն։ Ավանգարդիստական ուղղությունների ներկայացուցիչները կամ աղավաղել են ձևերի ծավալայնությունը (այսպես կոչված՝ սեզանիզմ) կամ ծայրահեղորեն ուժեղացրել կոլորիտի ինտենսիվությունը (ֆովիզմ), կամ էլ զարգացրել բնական մարմինների երկրաչափականացման Սեզանի դրույթը և ի վերջո հանգել վերացական սխեմաների (կուբիզմ)։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
7181 դիտում
16:00 07-07-2016
Այսօր ֆրանսիացի նկարիչ Մարկ Շագալի ծննդյան օրն է․ լուսանկարներ
23054 դիտում
18:46 06-09-2021
Մահացել է ֆրանսիացի դերասան Ժան Պոլ Բելմոնդոն
3042 դիտում
20:53 11-05-2016
«Գերադասում եմ համարվել վատ նկարիչ, քան դադարել տարօրինակ մարդ լինելուց»․ Այսօր Սալվադոր Դալիի ծննդյան օրն է
Այս բաժնից
829 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
808 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
907 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար