Մխիթարյանը դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդում» առկա իրավիճակից
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի թաքցրել իր դժգոհությունը, որ չի ընդգրկվել թիմի կազմում` Եվրոպայի Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ֆեներբահչեի» հետ հանդիպմանը (4:1):
Հայ ֆուտբոլիստը վստահություն է հայտնել, որ պատրաստ է եղել խաղադաշտ դուրս գալ, սակայն Ժոզե Մուորինյոն նրան չէր հայտավորել խաղին, հայտնում է բրիտանական The Sun պարբերականը:
Այս մրցաշրջանում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է ԱՊԼ-ի ընդամենը 4 խաղի, որից հետո վնասվածքի պատճառով տևական ժամանակ շարքից դուրս էր եկել, իսկ այժմ` ապաքինվելուց հետո, առայժմ տեղ չի գտնում թիմի կազմում:
«Ֆեներբահչեի» հետ խաղից հետո Մոուրինյոն հայտարարել էր, որ Մխիթարյանը պետք է շարունակի աշխատել և շուտով խաղադաշ վերադառնալու հնարավորություն կստանա: