Ժոզե Մոուրինյո. Մխիթարյանը դժգոհ է այս իրավիճակից
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչու չի խաղում թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Ես Հենրիխին ասել էի, որ «Արսենալի» հետ հանդիպումը նրա համար չէ: Չեմ կարծում, որ նրան կբավարարեր 2-րդ խաղակեսում 10 կամ 20 րոպե փոխարինման դուրս գալը: Հենրիխին անհրաժեշտ է լավ խաղ, որտեղ նա դուրս կգա առաջին րոպեներից կամ ամբողջ երկրորդ խաղակեսին:
Նրան անհրաժեշտ է հոգեբանական ճնշումներից զերծ մնալ և ավելի հարմար պայմաններ, որպեսզի ցուցադրի իրեն:
Այո, նա մոտ է նրան, ինչ ցանկանում եմ տեսնել նրանից: Այսօր ես ասել եմ, որ նա կխաղա «Ֆեյենորդի» հետ: Իհարկե, նա դժգոհ է այս իրավիճակից, սակայն Հենրիխը ձգտում է, աշխատում է, որպեսզի փոխվի», ասել է Մոուրինյոն: