2089 դիտում
13:13 24-10-2016
Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Ջոն Մալկովիչի մասնակցությամբ համերգային երեկոները
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հոկտեմբերի 21-ին, 22-ին, 23-ին Բուենոս Այրեսի Coliseo թատրոնում ղեկավարել է, իսկ հոկտեմբերի 26-ին Արգենտինայի Մենդոզա քաղաքի Անկախության թատրոնում կղեկավարի «Երեկո՝ Ջոն Մալկովիչի հետ» համերգային ծրագրերը։
Աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչը ներկայացրել է Էրնեստո Սաբատոյի և Պաբլո Ներուդայի ստեղծագործությունները՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի և Ջոն Թավեների ստեղծագործության ուղեկցությամբ։ Որպես մենակատարներ հանդես են եկել ճանաչված երաժիշտներ՝ դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան և թավջութակահարուհի Նինա Կոտովան։
Համերգային ծրագիրն անցկացվել է հետաքրքիր ձևաչափով՝ միաձուլելով երաժշտությունը, գրականությունը, ասմունքն ու մեծ դերասանի կատարողական վարպետությունը։
Նշենք, որ սա մաեստրո Սմբատյանի առաջին համագործակցությունը չէ Ջոն Մալկովիչի հետ։ Նրանք միասին հանդես են եկել նաև 2015թ. Սեուլում։
Ջոն Մալկովիչը մեծահամբավ հոլիվուդյան դերասան է, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ, ով 1978թ. իր առաջին դերի մարմնավորման պահից մինչ օրս նկարահանվել է ավելի քան 170 ֆիլմերում, հանդես է եկել բազմաթիվ թատերական ներկայացումներում: Մալկովիչն արժանացել է բազում հեղինակավոր մրցանակների:
Նմանատիպ նյութեր
6074 դիտում
14:20 19-05-2016
Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Ինգոլշտատի Վրացական կամերային նվագախումբը
3071 դիտում
15:47 29-09-2016
Սերգեյ Սմբատյանը Մինսկում ղեկավարել է ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը
1734 դիտում
14:37 23-04-2021
Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Ռուսաստանի ազգային նվագախումբը
Այս բաժնից
1321 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
910 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար