211652_close_icon
views-count4675 դիտում article-date 19:17 24-10-2016

ՀՀ վարչապետի որոշմամբ Արթուր Աֆրիկյանն ազատվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արթուր Աֆրիկյանն ազատվել է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին հայտնում է Կառավարության պաշտոնական կայքը։ Վարչապետի որոշման մեջ, մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արթուր Աֆրիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»:

Նմանատիպ նյութեր