4650 դիտում
13:49 25-10-2016
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Մաշտոցի պողոտա-Արգիշտի փողոց-Հաղթանակի կամուրջ-Ոսկերիչների փողոց խաչմերուկում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թ. հոկտեմբերի 26-ից Երևանի Մաշտոցի պողոտա-Արգիշտի փողոց-Հաղթանակի կամուրջ-Ոսկերիչների փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, ինչի արդյունքում՝ Արգիշտի փողոցով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցները հնարավորություն կունենան խաչմերուկում ձախ շրջադարձ կատարելով երթևեկել դեպի Ոսկերիչների փողոց, իսկ Հաղթանակի կամրջով դեպի Արգիշտի փողոց երթևեկող տրանսպորտային միջոցների երթևեկությունն այսուհետև կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով, որոնք մինչ այդ նշված ուղղությամբ երթևեկում էին անընդհատ՝ մշտական կանաչ ազդանշանի առկայությամբ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
763 դիտում
16:12 23-10-2024
Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ