211652_close_icon
views-count3254 դիտում article-date 23:18 25-10-2016

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Քուվեյթի նորանշանակ դեսպանին

Հոկտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում Քուվեյթի նորանշանակ դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ-Էնեզիին: Ողջունելով հյուրին՝ նախարարը նշեց. «Բարով եք եկել Հայաստան, որտեղ դեսպան լինելը դիվանագիտական հետաքրքիր ճամփորդության կարևոր հանգրվաններից մեկն է: Շնորհավորում եմ բարձր պաշտոնի նշանակվելու կապակցությամբ: Նախկին դեսպանի հետ շատ արդյունավետ համագործակցում էինք: Հուսով եմ համագործակցությունը կշարունակվի: Մաղթում եմ հաջողություն»: Նախարարն արժևորեց Քուվեյթի հայ համայնքի նկատմամբ պետական բարենպաստ քաղականությունը, շնորհակալություն հայտնեց, որ կառավարությունը ստեղծում է բոլոր հնարավորությունները, որ հայերը Քուվեյթում ոչ միայն ապրեն ու զարգանան, այլև ակտիվ մասնակցություն ունենան երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքին, պահեն պահպանեն ազգային մշակույթն ու լեզուն: Նախարարը կարևորեց հայ- քուվեյթական հարաբերությունների հետագա ամրապնդումն ու զարգացումը, հատկապես՝ տնտեսական համագործակցության աշխուժացումը: Նախարարը նորանշանակ դեսպանին ներկայացրեց գերատեսչության պետական քաղաքականությունը և այդ քաղաքականության իրականացմանը նպաստող ծրագրերը, ինչպես նաև, նախարարության առաջնային խնդիրներն ու անելիքները: Խոսվեց սիրիահայերին հատկացվող օգնության տարատեսակ ծրագրերի մասին:

Նմանատիպ նյութեր