211652_close_icon
views-count5067 դիտում article-date 22:25 25-10-2016

«Ստվերից դուրս» խորագիրը կրող միջոցառմանը ներկայացվել են հատուկ կարիք ունեցող երիտասարդների աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Ստվերից դուրս» խորագիրը կրող հետաքրքիր և բովանդակալից միջոցառումը: Միջոցառմանը ներկայացված էին «Մայրի» բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոն հաճախող հատուկ կարիք ունեցող երիտասարդների աշխատանքները: -Այս միջոցառման նպատակն է ստվերից դուրս բերել հատուկ կարիք ունեցող երեխաներին և երիտասարդներին՝ ներկայացնելով հասարակությանը նրանց հարուստ, գունեղ և հետաքրքիր ներաշխարհն ու թաքնված կարողությունները,- նշել են միջոցառման կազմակերպիչները: Երեկոյի ընթացքում ներկայացվեցին «Մայրի» կենտրոնի երիտասարդների և գեղանկարիչ Ֆրենկ Գասպարյանի աշխատանքները, ինչպես նաև հնչեց հոգևոր երաժշտություն, և ներկայացվեց «Կարմիր գլխարկի հետքերով» խորագիրը կրող ստվերների թատրոնը: [b]«Նարեկացի» արվեստի միություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր