211652_close_icon
views-count7920 դիտում article-date 18:45 26-10-2016

Գորիս-Կապան ավտոճանապարհին 26 ուղևորներով ավտոբուսն արգելափակվել է ձյան մեջ

Հոկտեմբերի 26-ին, ժամը 08.56-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին «MAN» մակնիշի ավտոբուսն արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հոկտեմբերի 25-ին ժամը 23.00-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին` Շուռնուխ գյուղի մոտակայքում, «MAN» մակնիշի 15D14310 պ/հ ավտոբուսի անվաշղթաները վնասվել են և չեն կարողանում շարունակել ընթացքը դեպի ԻԻՀ: Փրկարարները մարզպետարանի կողմից տրամադրած ավտոբուսի օգնությամբ բոլոր 26 ուղևորներին (17 երեխա, 9-ը մեծահասակ) տեղափոխել են Սյունիքի մարզային փրկարարական վարչության շենք` ապահովելով տաք թեյով և սննդով՝ մինչ իրենց ավտոբուսի ժամանումը: Ժամը 17.08-ին ավտոբուսը վերանորոգվել է և շարունակել իր ընթացքը դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն: [b]ՀՀ ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր