211652_close_icon
views-count5225 դիտում article-date 09:55 27-10-2016

Համաներում՝ նաև հարկային դաշտում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում քննարկվում է անցած տարիներին կուտակված անհույս հարկային պարտավորությունները «համաներելու» տարբերակը։ Խոսքը իրավաբանական անձանց, Ա/Ձ-ների և ֆիզիկական անձանց այն պարտավորությունների մասին է, որոնք բռնագանձելու բոլոր իրավական հնարավորությունները վաղուց սպառվել են, բայց շարունակում են ՊԵԿ-ի հաշվարկներում արտացոլվել։ «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՊԵԿ-ից նման մտադրության գոյությունը հաստատեցին։ «Այս պահին կա վարչապետի հանձնարարականը ՀՀ ՊԵԿ-ին և կառավարությանը քննարկել իրավաբանական անձանց, Ա/Ձ-ների և ֆիզիկական անձանց հարկային պարտավորությունները «համաներելու» նպատակահարմարությունը։ Ներկայումս ուսումնասիրություններ են ընթանում»,- պատասխանեցին ՊԵԿ-ից։ Կարելի է ենթադրել, որ այս խնդրի վերջնական պատասխանը տարեվերջին կամ եկող տարվա սկզբին նոր միայն կհստակեցվի»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր