211652_close_icon
views-count1442 դիտում article-date 12:44 27-10-2016

Միջոցառումներ՝ նախատեսված «Մոսկվայի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում

Հոկտեմբերի 28-ից 29-ը Երևանում կանցկացվեն «Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումները, որոնք իրականացվելու են Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության միջև ստորագրված 2013-2016թթ. համագործակցության ծրագրի շրջանակում: Ծրագրի շրջանակում կանցկացվեն ինչպես մշակութային, մարզական միջոցառումներ, այնպես էլ կլոր-սեղան քննարկումներ և գործարար համաժողով: 1. Հոկտեմբերի 28-ին` ժամը 10:00-ից Մոսկվայի տանը կմեկնարկի Մոսկվայի մասին գրքերի, «Իմ Մոսկվա» լուսանկարների և Հայրենական մեծ պատերազմի հիշարժան տարեթվերին նվիրված Մոսկվայի արխիվային վարչության ցուցահանդեսը: 2. Հոկտեմբերի 28-ին` ժամը 11:00-14:00-ն, Մոսկվայի տան մեծ և փոքր դահլիճներում Մոսկվայի առևտրա-արդյունաբերական պալատի կողմից կանցկացվի Մոսկվայի և Երևանի միջև գործարար համագործակցության համաժողով երեք թեմաներով՝ «Ապագային ուղղված քաղաքներ» ներդրումային և զարգացման ծրագրեր, «Խելացի քաղաքի ինովացիոն նոր լուծումներ, քաղաքի կառավարում և բարեկարգում», «Զբոսաշրջային բիզնես. ներուժ ու զարգացման հեռանկարներ»: 3. Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ին, Ռ. Վահանյանի սպորտդպրոցում կանցկացի շախմատային մրցաշար: 4. Հոկտեմբերի 28-ին ՝ժամը 16:00-ին, Մոսկվայի տանը կանցկացվի մշակույթի և երիտասարդական քաղաքականության թեմայով կլոր-սեղան քննարկում: 5. Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 19:00-ին, «Մոսկվայի օրերը Երևանում» բացման գալա-համերգ Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ «Хор Турецкого» արտ խմբի և «Гжель» Մոսկվայի պետական ակադեմիական պարի թատրոնի մասնակցությամբ: 6. Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ին, Մոսկվա-Երևան մանկապատանեկան սպորտային խաղերի բացում «Դինամո» մարզադահլիճում. ձյուդոյի և ազատ ոճի ըմբշամարտի մրցումներ, իսկ ժամը 17:00-ին տեղի կունենա մարզիկների պարգևատրման արարողություն: 7. Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 19.00-ին, «Մոսկվայի օրերը Երևանում» փակման համերգ Կամերային երաժշտության տանը, որի շրջանակում ելույթ կունենա մոսկովյան վոկալ «Կվատրո» համույթը: [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր