3593 դիտում
09:39 28-10-2016
ՀՀԿ-ում գլուխ են կոտրում, թե կուսակցական պաշտոններից որ մեկը «տան» Կարեն Կարապետյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ իշխող Հանրապետական կուսակցության ներսում այս օրերին գլուխ են կոտրում, թե կուսակցական պաշտոններից որ մեկը «տան» ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։
Խնդիրը հետևյալ կերպ է դրված, պաշտոնը պետք է արտացոլի Հանրապետական կուսակցաթյունում նրա բարձր դիրքը Սերժ Սարգսյանից հետո երկրորդ մարդը լինելու հանգամանքը։ Այս նպատակով նաև քննարկվում է տարբերակ, ըստ որի, վարչապետ Կարեն Կարապետյանին կարող է տրվել ՀՀԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնը։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը կլինի կուսակցության նախագահը, իսկ Կարեն Կարապետյանը՝ խորհրդի նախագահը։ Համանման մեխանիզմ ժամանակին կիրառվել է Սերժ Սարգսյանի համար, երբ 2006-ի հուլիսին նա անդամակցեց ՀՀԿ-ին։ Այն ժամանակ ՀՀԿ-ի նախագահը վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին անդամագրվելուց հետո դարձավ կուսակցության խորհրդի նախագահը։ Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո կուսակցական երկու պաշտոններն էլ անցան Սերժ Սարգսյանի տիրապետման տակ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2557 դիտում
10:09 11-11-2016
Ի՞նչ դեր է վերապահված Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ում. «Իրատես»
10995 դիտում
09:37 10-10-2017
Սեպտեմբերին Հայաստանից արտահանվել է 3186 գլուխ խոշոր, 5086 գլուխ մանր եղջերավոր կենդանի. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1360 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
844 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»