2778 դիտում
10:38 28-10-2016
«Խորհրդարանական պարի» վերջին արարն ընթանալու է արագացված տեմպով. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հավանաբար, նկատել եք՝ երբ պարեղանակը մոտենում է ավարտին, նվազողները պարողներին էլ ավելի «տաքացնելու» համար արագացնում են տեմպն այնպես, որ ի վերջո երաժշտությունը հնչում է երկու անգամ ավելի արագ։ Այդպես է ոչ միայն մեր՝ հայերիս մշակույթում, այլև շատուշատ այլ ազգերի պարերի դեպքում։ Իսկ հարսանիք նվագողները դա անվանում են՝ «նա դվա», 6/8-ը հնարավորինս «պարզեցվում է» և դառնում է 2/2, նշանավորելով պարի վերջին՝ էքստատիկ փուլը։
Այս պահին «խորհրդարանական պարի» վերջին արարն է, և շուտով ամեն ինչ ընթանալու է արագացված տեմպով։ Այսինքն՝ մոտակա երկու ամսում ով մտնում է քաղաքականություն՝ պետք է մտնի, ով վերադառնում է՝ պիտի վերադառնա, ով ամուսնանում է (քաղաքական իմաստով)՝ պիտի ամուսնանա, ով բաժանվում է՝ պիտի բաժանվի։
Հիշեցի 90-ականների սկզբի «բացահայտվելու» գործընթացը, մասնավորապես, նրանք, ովքեր խորհրդարան էին մտել որպես կոմունիստներ կամ ՀՀՇ-ականներ, սկսեցին «բացահայտվել» որպես դաշնակցականներ։ Այսինքն՝ այդ մարդիկ, կարելի է ասել, մանկուց դաշնակցական էին, պարզապես ինչ-ինչ պատճառներով թաքցնում էին դա, և ահա՝ եկել էր պահը քաղաքական նախասիրությունների մասին հրապարակավ հայտարարելու»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6608 դիտում
16:44 13-11-2020
Արցախում արագացված տեմպով իրականացվում են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ
1373 դիտում
10:13 22-05-2020
Եթե վարակը շարունակվի նույն տեմպով տարածվել, օգոստոսի վերջին կունենանք 250 000 վարակակիր. Չալաբյան
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»