211652_close_icon
views-count38275 դիտում article-date 14:03 28-10-2016

Հայտնի է՝ ով և ինչ է կառուցելու Երևանում պայթեցված շենքի տարածքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, Երևանում՝ Հանրապետություն փողոցի 65 հասցեում գտնվող N տպարանի 2-րդ մասնաշենքի պայթեցման շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Երեկվանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում, որով ընթերցողները ուզում են իմանան, թե ով է հանդիսանում նշված տարածքի սեփականատերը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեփականատերը Գենիկ Կարապետյանն է, ով նշված հատվածում կառուցելու է 9 հարկանի հյուրանոցային համալիր։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է սեփականատիրոջ, ինչպես նաև այն շենքի մակետը, որը կառուցելու է Գ. Կարապետյանը։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/27/99567/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հոկտեմբերի 27-ին, Երևանում պայթեցման եղանակով քանդվելու էր Հանրապետություն փողոցի 65 հասցեում գտնվող ԽՍՀՄ տարիներին կառուցված թիվ 1 տպարանի 2-րդ մասնաշենքը։ Գ. Շամշյանը հայտնել էր, որ ժամը 16։00-17։30-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Ճանապարհային ոստիկանությունը նշված հատվածում դադարեցնելու է տրանսպորտային միջոցների շահագործումը, ինչպես նաև քաղաքացիների տեղաշարժը՝ ելնելով անվտանգության շահերից։ Իսկ ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ պայթեցումը տեղի ունեցավ: [img]/ups/images/0117104001477649613818059.jpg[/img] [img]/ups/images/0956489001477649614350568.jpg[/img] [img]/ups/images/0239362001477649618999470.jpg[/img] [img]/ups/images/0846065001477649620582985.jpg[/img] [img]/ups/images/0760334001477649622817563.jpg[/img] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր