211652_close_icon
views-count1872 դիտում article-date 11:58 30-07-2015

Թուրքիան դժվարանում է նշել պայթեցված Քըրքուք-Ջեյհան նավթատարի վերագործարկման ժամկետը

Թուրքիայի Էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ նախօրեին քուրդ զինյալների կողմից պայթեցված Քըրքուք-Ջեյհան նավաթատարի վերագործարկման օրը չի կարող նշել, քանի որ պայթյունը մեծապես վնասել է նավթատարը: Նախարարության մամլո խոսնակ Ալի Քարիմ Էսքիգյունի խոսքով՝ ներկա պահին արագ տեմպերով ընթանում են վերականգնման աշխատանքները: Նավթատարն ունի 970 կմ երկարությունը և բաղկացած է 2 մասից՝ օրական 1100 և 500 հազար բարել թողունակությամբ:

Նմանատիպ նյութեր