ՖԻՖԱ-ՀՖՖ Live your goals-2016 միջոցառումը՝ Երևանի 196 միջնակարգ դպրոցում
Հոկտեմբերի 27-ին Երևանի 196 միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել ՖԻՖԱ-ի և ՀՖՖ-ի համատեղ Live your goals ծրագրի շրջանակներում հերթական միջոցառումը: Live your goals-ը ՖԻՖԱ-ի և ՀՖՖ կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակն է զարգացնել և մասսայականացնել կանանց ֆուտբոլը, ավելացնել կանանց և աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում, ձևավորել հնարավորինս լավ պայմաններ ֆուտբոլ խաղալու համար:
Այս անգամ միջոցառմանը մասնակցում էին 70 ֆուտբոլիստուհիներ, որոնք կատարեցին ֆուտբոլային վարժություններ և անցկացրեցին փոքր ֆուտբոլային խաղեր:
ՖԻՖԱ-ն տրամադրել էր մարզահագուստ, իսկ ՀՖՖ-ն՝ գնդակներ, կոներ, օղակներ և ֆուտբոլային այլ պարագաներ: