211652_close_icon
views-count2796 դիտում article-date 09:40 29-10-2016

«Ռոստելեկոմի» հետ կապերը պարտավորեցնում են. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը մտադիր է «Ռոստելեկոմ» ընկերության իր նախկին գործընկերներին տեղավորել բարձր պաշտոնների: Հայկ Ֆարամազյանին՝ ՊԵԿ-ում վարչության պետ դարձնել, Արա Յաղջյանին՝ ՊԵԿ նախագահի խորհրդական: «ՉԻ»- «Հա, բայց լրատվամիջոցներն ինչո՞ւ են իրար խառնվել: Կարևորը, որ Վահան Մարտիրոսյանն ու Հայկ Ֆարամազյանը մայր ու աղջիկ չեն, իսկ կառավարությունն էլ դպրոց չէ: Իսկ Կարեն Կարապետյանը միայն մայր ու աղջկա՝ նույն դպրոցում աշխատելն էր անթույլատրելի համարել: Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ պետական մարմիններն առաջիկայում մտադիր են փոխել կապի օպերատորին և օգտվել «Ռոստելեկոմի» ծառայություններից, ապա դա նույնպես հասկանալի է: Կարեն Կարապետյանը «Ռոստելեկոմի» հետ բազմաթիվ թելերով է կապված: Ավելի ճիշտ՝ կաբելներով: Իսկ նման կապերը, որպես կանոն, պարտավորեցնում են»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր