5527 դիտում
14:57 29-10-2016
Ադրբեջանի նենգ քաղաքականությունը դատապարտված է ձախողման. ԱԺ փոխնախագահ
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Կարեն Բոթոյանը, հոկտեմբերի 29-ին մեկնել է առաջնագիծ, հանդիպել զինվորներին:
Հայ խորհրդարանականներն առաջնագծում համոզվել են հայրենյաց սահմանների անառիկության մեջ: «Այսօր հերթական անգամ համոզվեցինք, որ մեր զինվորների, բանակի եւ ողջ հայության միասնականության արդյունքում մեր սահմաններն ամուր են: Վերջին օրերին Ադրբեջանը, նենգորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, դիվերսիոն փորձ կատարեց երկու ուղղությամբ՝ տակավին ձախողվելով:
Այդ երկրի կողմից բանակցային գործընթացին վնաս հասցնող ցանկացած փորձ պետք է խստագույնս դատապարտվի եւ հասցեական գնահատականներ ստանա միջազգային հանրության կողմից: Ադրբեջանի նենգ քաղաքականությունը դատապարտված է ձախողման, քանի որ հայ զինվորն ամուր կանգնած է իր հողին եւ պաշտպանում է իր հայրենիքը»,-նշել է ԱԺ փոխնախագահը:
Նմանատիպ նյութեր
1335 դիտում
11:16 22-11-2014
Վրաստանը անեքսիայի ենթարկելու բոլոր քայլերը ձախողման են դատապարտված. Գ. Մարգվելաշվիլի
59213 դիտում
12:41 30-08-2019
Թալանչիների հերթական գրոհը դատապարտված է ձախողման
2027 դիտում
09:15 17-03-2022
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՌԴ-ի դիմումը «դատապարտված է ձախողման»․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»