211652_close_icon
views-count4472 դիտում article-date 15:23 29-10-2016

Իրանի ԱԳ նախարար Զարիֆն ու ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Մոգերինին քննարկել են Սիրիայի իրավիճակը

Եվրամիության արտաքին դիվանագիտության ղեկավար ֆեդերիկա Մոգերինին և Իրանի Արտաքինգործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թեհրանում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև իրանաեվրոպական հարաբերությունները։ Այդ մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը։ Նշենք, որ Ֆ. Մոգերինին Իրան է ժամանել այսօր, որտեղից ուղևորվելու է Էր-Ռիադ՝ քննարկելու համար սիրիական հակամարտությունը, իրավիճակից դուրս գալու ելքերը։ Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին չէր բացառել, որ Թեհրան կատարելիք այցի ընթացքում Մոգերինին կարող է հանդիպել Իրանի նախագա Հասան Ռուհանիի հետ։

Նմանատիպ նյութեր