6176 դիտում
12:59 30-10-2016
Իտալիայում նոր՝ 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, առավոտյան ժամը 07:40-ին, Իտալիայի կենտրոնական հատվածում կրկին ուժգին՝ 6.5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին [url=http://tass.ru/proisshestviya/3745575]հայտնում է TACC-ը[/url]:
Եվրոպական միջերկրածովային սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցղնցումների էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
Նշվում է, որ ցնցումները ուժգին և տևական են եղել, ինչից Հռոմի բազմաթիվ բնակիչներ քնից արթնացել են ցնցվող պատերի պատճառով:
Ցնցումները զգացվել են Իտալիայի ողջ տարածքում:
Հռոմում մետրոն ժամանակավոր դադարեցրել է աշխատանքը: Այս պահին զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն փոխանցվում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել էր մոտ 300 մարդ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1529 դիտում
19:11 05-04-2014
Իտալիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
6103 դիտում
22:39 22-07-2017
Կենտրոնական Իտալիայում 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
2554 դիտում
11:44 16-04-2016
Ճապոնիայում նոր հզոր՝ 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Այս բաժնից
775 դիտում
16:28 06-01-2025
Վերին Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար
859 դիտում
16:02 06-01-2025
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին
856 դիտում
15:35 06-01-2025
Սիրիայի նոր իշխանությունները քուրդ զինյալներից պահանջել են վայր դնել զենքերը. Hurriyet