211652_close_icon
views-count3121 դիտում article-date 12:16 31-10-2016

Իրաքյան բանակը վերսկսել է գրոհը Մոսուլի վրա

Իրաքյան ուժերը, այդ թվում՝ հակաահաբեկչական հատուկ ստորաբաժանումները արունակում են գրոհը Մոսուլի վրա՝ քաղաքի արևելյան շրջանից, հաղորդում է Reuters-ը։ Զինվորականների տարածածա հայտարարության մեջ ասվում է, որ կառավարական զորքերը նպատակ ունեն հասնել Տիգրիս գետի արևելյան ափը, որը բաժանում է քաղաքը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Իրաքի բանակը դադար հայտարարեց՝ ստուգելու համար, որ ազատագրված հատվածներում այլևս ԻՊ գրոհային չկա, ինչպես նաև վերատեղաբաշխելու իր ուժերը։ Մոսուլի ազատագրման մծ պերացիան սկսվել է հոկտեմբերի 17-ին։ Օպերացիային ներգրավված են ինչպես իրաքյան բանակը, այնպես էլ քրդական փեշմերգի գրոհայինները, աստամբները և ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիոն ավիացիոն ուժերը։

Նմանատիպ նյութեր