Իրաքյան զորքերը գտնվում են Մոսուլի օդանավակայանից 4 կմ հեռավորության վրա
Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, «ԴԱԻՇ»-ի զինյալները նահանջել են Մոսուլ քաղաքից։
Իրաքյան ստորաբաժանումները կարողացել են կազմակերպել իրենց ռազմավարական պլանները և մի քանի ուղղություններով կարողացել են լուրջ առաջխաղացում ունենալ։
Իրաքյան զորքերը առաջացել են մինչև Տիգրիսի արևմտյան ափերը և կանգ առել։ Իրաքյան զորքերը գտնվում են Մոսուլի օդանավակայանից 4կմ հեռավորության վրա։