211652_close_icon
views-count8278 դիտում article-date 22:53 31-10-2016

Աշխարհահռչակ և մեծանուն կոմպոզիտորը բացառիկ համերգով հանդես կգա Գյումրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Պրոֆ» պրոդաքշնը ներկայացնում է: Լեգենդար Տիգրան Մանսուրյանի բացառիկ համերգ-երեկոն նոյեմբերի 18-ին ժամը՝ 18:30-ին Գյումրու «Սեւ բերդ» ամրոցում: [b]Երեկոյին մասնակցում են.[/b] Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան, Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան, Երեւանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյան, Գյումրու Տիրամայր Հայաստանի երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան: Մենակատարներ՝ երեկոյի հատուկ հյուր Հասմիկ Պապյան (սոպրանո), Հենրիետտա Հարությունովա (սոպրանո), Հովհաննես Գրիգորյան (բարիտոն), Յանա Դարյան (ալտ), Արթուր Ավանեսով (դաշնամուր): Համերգի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան: Աջակիցներ՝ Շիրակի Մարզպետարան, Գյումրու քաղաքապետարան, «Բարեկամ» ՀԿ: Ինֆորմացիոն աջակիցներ՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, «Շանթ» հեռուստաընկերություն, «Շիրակ» հանրային հեռուստաընկերություն: ՈՒշադրություն տոմսերը ձեռք բերելուց պարտադիր ստուգեք «ՊՐՈՖ» պրոդաքշնի հոլոգրաֆիկ նշանի առկայությունը: Տոմսեր պատվիրեք զանգահարելով 099 889 779 հեռախոսահամարով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր