Լոնդոնում մահվան ելքով ավտովթարի զոհ է դարձել հեծանվով զբոսնող իտալացի արքայազնը
Իտալացի արքայազն Ֆիլիպո Կորսնին Լոնդոնում իր հեծանվով զբոսնելու ժամանակ բեռնատարի հետ բախվելու հետևանքով մահացել է: Այս մասին հայտնում է Evening standard-ը:
Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել Նայթսբրիջ թաղամասում. բեռնատարի հետ բախումից հետո 21-ամյա արքայազնը տեղում մահացել է:
Ըստ լրատվամիջոցի՝ Կորսնիները Իտալիայի հնագույն տոհմից են: Վերջիններս զբաղվում են գինեգործությամբ: