211652_close_icon
views-count2554 դիտում article-date 10:29 01-11-2016

Մեր հասարակության մեջ սգո մշակույթն ավելի զարգացած է, քան տոն նշելու. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ես միշտ ասում եմ ընկերներիս՝ եկեք նշենք իրար ծնունդները, երեխաների հարսանիքները, թոռների կնունքները, պարզապես հանդիպենք՝ պարտադիր չէ ճոխ սեղանների շուրջ։ Եթե դա չանենք, ապա կհանդիպենք հոգեհանգիստից հոգեհանգիստ, թաղումից թաղում։ Որովհետև նման տեղեր մենք պարտավոր ենք գնալ, իսկ ահա, ուրախ առիթներով, կարծես թե, պարտավոր չենք հանդիպել։ Եվ քանի որ իմ և իմ հասակակիցների տարիքն «այնքան էլ» պատանի չէ, պարզ է, որ տխուր առիթներն ավելի շատ կլինեն, քան ուրախները։ Կարևոր է, որ առաջինները չստվերեն երկրորդներին։ Բայց ինձ թվում է՝ մեր հասարակության մեջ սգո մշակույթն ավելի զարգացած է, քան տոն նշելու։ Գուցե հենց այդ պատճառով է, որ մեզանում իսկական, «անկեղծ» տոները քիչ են։ Պետական տոներն առանձնապես հարգի չեն. ես, օրինակ, սիրում եմ սեպտեմբերի 21-ը, բայց իմ ջերմ զգացմունքներն այդ օրվա հանդեպ մեծամասնությունը չի կիսում։ «Ներմուծել» որևէ պետական տոն և վերացնել հինը շատ դժվար է՝ Ռուսաստանում, օրինակ, նոյեմբերի 4-ին նշում են ժողովրդի միասնության օրը՝ 1612 թվականին լեհերի հանդեպ տարած հաղթանակի առթիվ։ Բայց փոխարինել այդ տոնով ավանդական, խորհրդային նոյեմբերի 7-ը առայժմ չի ստացվում։ Ճիշտ նույն ձևով Հայաստանում չի հաջողվել վերացնել մարտի 8-ը՝ ոչ թե այն պատճառով, որ մեր քաղաքացիները շատ են հարգում Կլարա Ցետկինին, այլ որովհետև նրանք կարիք ունեն կանանց մեծարելու և ունեն դրա տասնամյակների ավանդույթը»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր