3293 դիտում
15:01 02-11-2016
Մայրաքաղաքում հեռացվում են ձյան հետևանքով կոտրված ճյուղերը, կարգաբերվում են վնասված ենթակառուցվածքները
Երեկ օրվա ընթացքում և այսօր ողջ գիշեր տեղացած ձյան պատճառով մայրաքաղաքի որոշ հատվածներում արձանագրվել են ծառերի ճյուղերի կոտրվելու, դրա հետևանքով նաև հաղորդալարերի և այլ ենթակառուցվածքների վնասվելու դեպքեր:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, բնապահպանության վարչությունների, մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան ծառայությունների, «Երքաղլույս» և ՀԷՑ ընկերությունների ու այլ կառույցների համագործակցությամբ ներկայում ընթանում են կոտրված ճյուղերի հեռացման և վնասված հաղորդալարերի վերականգնման աշխատանքներ:
Արվում է հնարավորը` հետևանքները կարճ ժամկետում վերացնելու համար: Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:
Նմանատիպ նյութեր
4688 դիտում
21:32 01-09-2019
Փրկարարները հեռացրել են ծառի կոտրված ճյուղերը
3056 դիտում
15:44 04-01-2016
Ձյան մաքրման աշխատանքներին զուգահեռ հեռացվում են նաև շենքերի տանիքներից կախված սառցալեզվակները
1185 դիտում
16:39 26-01-2016
Մայրաքաղաքում հեռացվում են ստորգետնյա անցումների սառցալեզվակները
Այս բաժնից
664 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
757 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
613 դիտում
19:12 18-10-2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկկողմ հանդիպում կունենան Ստամբուլում