Կրեմլում տեղյակ չեն Amnesty International-ի գրասենյակի փակման մասին
Կրեմլում չգիտեն Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության մոսկովյան գրասենյակի փակման մասին։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ria.ru-ն։
«Ես էլ եմ առաջին անգամ լսում դրա մասին և բացառապես իրազեկված չեմ այդ հարցով։ Այստեղ, ամենայն հավանականությամբ, տեղեկություն ունեն գրասենյակի աշխատակիցները, պետք է նրանց դիմել»,-պարզաբանել է նա։
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները լուրեր էին տարածել այն մասին, որ միջազգային Amnesty International-ի գրասենյակը կապարակնքել են այսօր, սակայն դրա վերաբերյալ դեռ պաշտոնական ոչ մի տեղեկատվություն չկա։