211652_close_icon
views-count10467 դիտում article-date 09:12 03-11-2016

Տարեկան վարորդներից կորզվող տուգանքների գումարը կազմում է պետբյուջեի 1 տոկոսը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««… Տուգանքները ոչ թե վարորդներից փող կորզելու միջոց են, այլ դրանք կանխարգելիչ բնույթ ունեն»,- երեկ այսպիսի հայտարարություն է արել Սերժ Սարգսյանը իր հրավիրած խորհրդակցության ժամանակ, որը նվիրված է եղել «ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկմանը»: Սերժ Սարգսյանը խորհրդակցության վերջում հանձնարարել է ՀՀ ոստիկանապետին և Երևանի քաղաքապետին՝ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ և «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական և համայնքային կառույցներին: Եթե ավելի պարզ ձևակերպենք, սա նշանակում է, որ արագաչափերով ու տեսախցիկներով արձանագրված խախտումներից տուգանքները և այսպես կոչված «կարմիր գծերից» ստացվող եկամուտները պետք է ամբողջությամբ ուղղվեն պետական և տեղական բյուջեներ: Նախկինում գումարների հիմնական մասը գնում էր վերը նշված ընկերություններին, քանի որ նրանք են ներդրումներ կատարել այդ համակարգերը ստեղծելու համար: Ինչ վերաբերվում է նրան, որ «տուգանքները վարորդներից փող կորզելու միջոց չեն», ապա տեղին է նշել, որ տարեկան այդ «չկորզվող» գումարները կազմում եմ մեր պետբյուջեի մոտ մեկ տոկոսը: Այս ցուցանիշը գերազանցում է միջին եվրոպական ցուցանիշը գրեթե 15 անգամ»: [b]Մանրամասն՛ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր