211652_close_icon
views-count3731 դիտում article-date 10:27 03-11-2016

Խնջույք ժանտախտի ժամանակ. ԿԲ-ում մինչև մի քանի հազար դոլար աշխատավարձ են ստանում. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Ոչ միայն արդարացված չեն, այլ սա կոչվում է՝ խնջույք՝ ժանտախտի ժամին։ ԿԲ-ում ամենաբարձր աշխատավարձն են ստանում՝ մինչև մի քանի հազար դոլար»,- մեր թղթակցին ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արդարացվա՞ծ է, օրինակ, Կենտրոնական բանկում 37 բջջային հեռախոսների տրամադրումն ու սպասարկումը։ Ա. Մանուկյանը թվարկել է ԿԲ-ի շռայլ ծախսերի այլ օրինակներ ևս. «31 հատ ծառայողական մեքենաներ ունեն։ Ինչի՞ համար, այդքան բենզին, այդքան վառելիք, այդքան անվադողեր, տեխզննում, սպասարկում և այլն։ Այլանդակություն է սա։ 20 հազար դոլարի թերթ ու ամսագիր են գրում, ոչ մեկը չի կարող դա հիմնավորել։ Սա անամոթություն է, լկտիություն, այն նեղ վիճակում այս սուղ բյուջեի ժամանակ, այս պատերազմական վիճակում, այս սոցիալական աղքատության վիճակում, երբ 1 մլն մարդ չոր հացի խնդիր ունի, դրել են ամենաբարձր աշխատավարձներն ու ամենաբարձր կից ծառայությունները։ Քիչ է մնում իրենց ընդմիջումն ու հագուստ էլ բյուջեի հաշվին կազմակերպեն»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր