211652_close_icon
views-count2452 դիտում article-date 12:47 03-11-2016

Երևանի քաղաքապետարանում քննարկվել է վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման գործընթացը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման գործընթացի հետ կապված: Խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ արված առաջարկները՝ Երևանի քաղաքապետը համապատասխան ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ, որը «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիոումի հետ բանակցությունների միջոցով կքննարկի և կմշակի հնարավոր մեխանիզմներ, որի արդյունքում վերոնշյալ ընկերությունների գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը, կփոխանցվեն համայնքին: «Հանրապետության Նախագահի կողմից սահմանվել է 10-օրյա ժամկետ՝ օպերատորի հետ բանակցություններ վարելու և արդյունքները ներկայացնելու համար: Ըստ այդմ, հանձնարարում եմ ֆինանսական, իրավաբանական և տրանսպորտի ոլորտների պատասխանատուներին, աշխատանքային խմբի միջոցով, «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի հետ քննարկել համայնք-մասնավոր համագործակցության ձևաչափը փոխելու հնարավորությունները», - նշել է Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր