211652_close_icon
views-count8084 դիտում article-date 15:22 03-11-2016

«Պոբեդա» ավիաընկերությունը հրաժարվելու է Երևան թռիչքներից

Ռուսական «Պոբեդա» ավիափոխադրող ընկերությունը կհրաժարվի Դոնի Ռոստովից դեպի Երևան թռիչքներից. պատճառը «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորների սպասարկման բարձր սակագներն են։ Այդ մասին Interfax գործակալությանը հայտնել է ավիաընկերության աղբյուրը։ «Մենք որոշեցինք հրաժարվել Երևան թռիչքներից՝ օդանավակայանում ուղևորների սպասարկման շատ բարձր գների պատճառով։ «Զվարթնոցում» յուրաքանչյուր անձի համար այն կազմում է 50 եվրո, ինչը ավելի է, քան մեր սակագինը»,-պարզաբանել է աղբյուրը։ Վերջինս հավելել է, որ միջին հաշվով արտասահմանյան երթուղային ցանցում «Պոբեդա»-ի սպասարկումը կազմում է մեկ անձի դիմաց 10 եվրո, իսկ որոշ օդանավակայաններում այն ընդհանրապես անվճար է։ Նշենք, որ «Պոբեդա»-ն այս տարվա հուլիսին ստացել էր Երևան շաբաթական 4 անգամ չվերթ իրականացնելու թույլտվություն, սակայն թռիչքներ այդպես էլ չէին կատարվել։ Իսկ հոկտեմբեին հայտնի դարձավ, որ Ռոսավիացիան թույլ է տվել Մոսկվայից Գյումրի թռիչքներ իրականացնել։ «Պոբեդա»-ն «Աերոֆլոտ»-ի խմբի մեջ է մտնում և հանդիսանում է ցածրսակագնային փոխադրող։

Նմանատիպ նյութեր