211652_close_icon

Երևան-Մոսկվա չվերթի 10.000 դրամանոց տոմսեր մշտապես չեն լինելու. «Ժողովուրդ»

views-count13895 դիտում article-date 09:17 04-11-2016
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ ՀՀ քաղաքացիները, կարծես, երանելի մոլորության մեջ են։ Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը գայթակղիչ հայտարարություն է արել, թե 10000 դրամով թռիչքներ կիրականացնի «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա։ Երեկ էլ հայտնի դարձավ, որ նույն ընկերությունը հրաժարվել է դեպի Երևան չվերթներից՝ պատճառաբանելով, որ այստեղ ուղևորների սպասարկման գինը բարձր է։ Հանրության լայն զանգվածների մոտ ձևավորվել է այն կարծիքը, որ սույն ավիաընկերությունը խաբում է ՀՀ-ի քաղաքացիներին՝ այդպիսով իր գովազդն անելով՝ միաժամանակ «ցեխ շպրտելով» «Զվարթնոցի» վրա։ Իսկ ինչ նպատակներ է իրականում հետապնդում ռուսական ընկերությունը։ Հայրենի քաղավիացիայի գլխավոր վարչությունից սպառիչ պատասխան չստանալուց հետո, «Ժողովուրդ»–ը կապ հաստատեց «Պոբեդա» ավիաընկերության հետ։ Այստեղից նշեցին, որ «Շիրակ» օդանավակայանի հետ կապված ծրագիրը գոյություն ունի, սակայն մշակման փուլում է։ Իսկ 10.000 դրամի մասով պարզաբանեցին, որ այն ակցիայի շրջանակներում է վաճառվում սահմանափակ քանակով։ Այսինքն՝ մշտապես 10 հազար դրամանոց տոմսեր չեն լինի»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր