211652_close_icon
views-count8761 դիտում article-date 23:18 06-07-2020

Հուլիսի 8-ին նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային չվերթի որոշ քանակի տոմսեր կարելի է ձեռք բերել ազատ վաճառքի սկզբունքով

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Մոսկվայից դեպի Երևան չվերթի մասին, որում ասվում է. «Հայտնում ենք, որ «Red Wings» ընկերության ս/թ. հուլիսի 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային չվերթի որոշ քանակի տոմսեր կարելի է ձեռք բերել ազատ վաճառքի սկզբունքով: Տոմսերի ազատ վաճառքը տեղի կունենա հուլիսի 6-ին ( մինչև ժամը 21:00-ն), հուլիսի 7-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 21։00-ն) և 8-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 13։00-ն) օդանավակայանի N94 տոմսարկղից: Տոմսի արժեքը 13 հազ․ռուբլի է։ Ուղեբեռը՝ 23 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր