211652_close_icon
views-count2532 դիտում article-date 10:21 04-11-2016

Բյուջեին գումար է անհրաժեշտ, և այդ խնդիրը լուծելիս բարձրացել է քարոզչական հսկայական փոշի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Տեսախցիկների, արագաչափերի և կարմիր գծերի վերաբերյալ Սերժ Սարգսյանի նախաձեռնած խորհրդակցությունից և դրան հաջորդած մի քանի հանձնարարականներից հետո, որ հնչել են կառավարության նիստում, հարկավոր է ուշադրություն դարձնել մի հանգամանքի: Ինչ է փոխվում դրանից շարքային քաղաքացու կյանքում: Եթե ֆորմալ դիտարկենք տեղի ունեցողը, ապա փոխվում է այն, որ քաղաքացու միջոցներով մասնավորի հարստանալու փոխարեն հարստանում է բյուջեն: Իսկ քանի որ բյուջեն ծառայում է քաղաքացիներին, ապա ստացվում է, որ քաղաքացին, ըստ էության, վճարում է իրեն իսկ ծառայող բյուջեին, այսինքն՝ հետո ինչ-որ կերպ ետ է ստանում իր իսկ վճարած տուգանքները և տույժերը: Դա իհարկե՝ ֆորմալ տեսանկյունից: Ինչպիսին է վիճակն իրականում: Իրականում Հայաստանում պետական և համայնքային բյուջեները զուտ ֆորմալ առումով են ծառայում քաղաքացուն: Դրանք ավելի շատ ծառայում են իշխանությանը և դրա հետ կապված շրջանակներին: Այդ մասով բավական հստակ իրավիճակը արձանագրել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը՝ հայտարարելով, որ Հայաստանի պետական բյուջեի մեկ երրորդը մսխման ռիսկի տակ է: Այժմ բյուջեում փող չկա, այն թերակատարվում է 60 միլիարդ դրամով: 100 միլիարդ դրամով էլ կրճատվել են 2017 թվականի բյուջեի նախագծով նախատեսված ծախսերը՝ 2016-ի բյուջեի համեմատ: Այլ կերպ ասած՝ բյուջեի համար գումար է անհրաժեշտ, և իշխանությունն ընդամենը լուծում է այդ խնդիրը՝ բարձրացնելով քարոզչական հսկայական փոշի հասարակության տեսադաշտը ծածկելու ակնկալիքով: Փոշին, իհարկե, վաղ թե ուշ կնստի, հարցն այն է, թե մինչ այդ ով ինչ է հաջողելու տանել բյուջեից»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր