7767 դիտում
16:13 04-11-2016
Առևտրի կենտրոնի տաղավարից գողացել են բջջային հեռախոս
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առևտրի կենտրոնից բջջային հեռախոսի` «iphone 6S»-ի գողություն կատարած անձի ինքնությունը:
Նախնական տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը 2016թ. հոկտեմբերի 8-ին առևտրի կենտրոնի տաղավարներից մեկից գաղտնի կերպով հափշտակել է քաղաքացուն պատկանող բջջային հեռախոսը՝ վերջինիս պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել Է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են առևտրի կենտրոնի՝ տվյալ տաղավարի մոտ գործող տեսագրող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է սև, հյուսած մազերով, բալագույն տաբատով երիտասարդ մի աղջիկ մոտենում վաճառասեղանին, որի վրա դրված է հեռախոսը, ապա դրամապանակը դնում հեռախոսի վրա, վայրկյաններ անց վերցնում «iphone 6S»--ը և հեռանում։
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված երիտասարդ կնոջ ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են նրան կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Լուսանկարները՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն նապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ քննչական կոմիտե
[/b]
Նմանատիպ նյութեր
8385 դիտում
22:44 07-09-2017
Շուկայի տեսախցիկը ֆիքսել է տաղավարից բջջային հեռախոսը գողացողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1189 դիտում
16:27 27-03-2015
Տաղավարից գողացել է ոսկյա շղթա
Այս բաժնից
562 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
511 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
598 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար