211652_close_icon
views-count37706 դիտում article-date 09:34 05-11-2016

Երևանի ճանապարհային ոստիկանների «Ոսկե աշուն» օպերացիան փոխարինվեց «Ոսկե տերևաթափ» օպերացիայով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 4-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 3 տասնյակից ավելի տրանսպորտային միջոց, որոնց վարորդների մի մասը չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, մի մասը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, 20 վարորդ եղել է ոչ սթափ (խմած) վիճակում, մի մասի ավտոմեքենաների դիմապակիներից էլ բացակայել է տեխզննման կտրոնները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրականացված օպերացիան, որը անվանվել է «Ոսկե երիտասարդների տերևաթափ», ղեկավարել է Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «տուգանային հրապարակ» տեղափոխված ավտոմեքենաների մի մասի վարորդները հանրությանը հայտնի պատգամավորների, ուժային կառույցների ներկայացուցիչների «ոսկե» զավակներն են եղել։ Անգամ նրանք փորձել են հեռախոսով միջնորդավորված ձևով լուծել «տուգանային հրապարակ» չտեղափոխվելու հարցերը, սակայն նրանց հեռախոսազանգերին, ինչպես ժողովուրդն է ասում, ճանապարհային ոստիկանները «բանի տեղ չեն դրել»։ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ Երևանում և մարզերում ՃՈ աշխատակիցների կողմից շարունակվելու է օրինախախտ վարորդների հայտնաբերման գործողությունները և անկախ օրինախախտ վարորդի կամ ավտոմեքենայի տիրոջ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից, օրինախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ մեքենաները հանգրվանելու են ՃՈ հատուկ պահպանվող տարածքներ։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/24/99319/#]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, Ճանապարհային ոստիկանությունը իրանականացրել էր «Ոսկե աշուն» օպերացիան, ինչի արդյունքում մեծ թվով օրինախախտ վարոդների, հիմնականում, հանրությանը հայտնի «ոսկե» երիտասարդների մեքենաները տեղափոխվել էին համապատասխան վայր։ Հոկտեմբերի 24-ին Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք էին տեղափոխվել «ոսկե երիտասարդների» «ոսկե համարանիշներով» BMW-ներ, Bentley-ներ, մի քանի Mercedes-ներ, այդ թվում՝ «յաշիկներ»: Վերջինիս վարորդները չարամտորեն խախտել էին ճանապարհային երթևեկության կանոնները. մի մասը չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական, մի մասի ավտոմեքենաների դիմապակիներից բացակայել է տեխզննման կտրոնը, մի մասն էլ իրենց զգալով ինչպես «երկնքում փայլատակող աստղ»՝ Երևանի փողոցները չափչփելով՝ մեքենաները վարել էին հանդիպակաց երթևեկելի գոտում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր