2875 դիտում
10:22 05-11-2016
Պետական պաշտոնյաների դեպքում «անմեղության կանխավարկած»-ը մասնակի է գործում. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը. «Եթե որևէ մեկը ինձ, ենթադրենք, մեղադրում է, որ ես շուկայից խնձորներ եմ գողանում, ապա ես բացարձակապես պարտավոր չեմ ապացուցել, որ նման «սև գործերով» չեմ զբաղվում։
Իմ մեղքն ապացուցելու բեռն ամբողջապես ընկնում է մեղադրանքն առաջ քաշողի վրա։ Դա կոչվում է «անմեղության կանխավարկած»։ Ժամանակին պատգամավորներից մեկն ասել է, որ ընդդիմադիրները «ադրբեջանական լրտեսներ» են, և ավելացրել է՝ եթե այդ մեղադրանքի հետ համաձայն չեն, ապա թող ադրբեջանական հատուկ ծառայություններից տեղեկանք բերեն, որ իրենք լրտես չեն։ Իրականում ինքը՝ պատգամավորը, պետք է տեղեկանք կամ այլ փաստարկ բերի՝ ապացուցելու համար, թե իր ընդդիմախոսները կատարել են այդ սարսափելի հանցագործությունը։
Պետական պաշտոնյայի վրա, իմ կարծիքով, չպիտի տարածվի անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ այն դեպքում, եթե կասկած կա, որ նա ապրում է շատ ավելի ճոխ, քան թույլ են տափս իր օրինական եկամուտները։ Այդ դեպքում ինքը պիտի ապացուցի, որ իր «ճոխության աղբյուրներն» օրինական են»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1932 դիտում
10:01 30-03-2021
Տիեզերական մակարդակի ստարշավը շարունակվում է․ խելագարության կանխավարկած․ «168 ժամ»
835 դիտում
19:42 02-07-2014
Օլանդը կոչ է արել Սարկոզիի դեպքում չմոռանալ անմեղության կանխավարկածի մասին
1586 դիտում
10:49 23-06-2020
Արդարադատությունը մշակույթ է, որի հիմնասյունն անմեղության կանխավարկածն է․ «Առավոտ»
Այս բաժնից
1417 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»