2426 դիտում
14:12 05-11-2016
Երևանում մեկնարկել են «Էրազմուս+» ծրագրի տեղեկատվական օրերը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) մեկնարկել են Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի կազմակերպած տեղեկատվական օրերը, որի ընթացքում ներկայացվել է «Էրազմուս+» ծրագրի Հիմնական գործողություն 1-ը (Միջազգային կրեդիտային շարժունություն և «Էրազմուս Մունդուս» համատեղ մագիստրոսական ծրագրեր):
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է «Էրազմուս+» երևանյան գրասենյակի այս տարիների ընթացքում կատարած լուրջ աշխատանքը, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել մեր երկրի կրթական համակարգի որոշակի հատվածի ներկայությունն ապահովել միջազգային համագործակցության հարթակներում:
Նախարարն ընդգծել է, որ շարժունության ծրագրի մասնակիցը կրթություն ստանալուց զատ` նաև ծրագրի մասին տեղեկատվության կրողն ու փոխանցողն է` հանգամանք, որն անհրաժեշտ է բարձրագույն կրթության համակարգի բարեփոխման գործում: «Բարձրագույն կրթության համակարգը շատ արագ է զարգանում և միտումների վեկտորն ուղղված է դեպի կրեդիտային համակարգ: Մեր երկրի կրթական ոլորտում կրեդիտային համակարգի վերջնական կայացման գործում դեռևս շատ անելիքներ ունենք: Մեր խնդիրն է առաջին հերթին, Հայաստանի համալսարանների միջև ապահովել ներքին ուսանողական շարժունություն: Եթե ուզում ենք միջազգային գիտակրթական որակ ունենալ` հատկապես մագիստրոսական մակարդակում, և բակալավրի ավարտական փուլում` պարտավոր ենք միավորել համալսարանական բազաները, ստեղծել համալսարանական համագործակցության այնպիսի հարթակ, որ ուսանողը կարողանա նկարագրված կրեդիտներով ազատ տեղաշարժվել Հայաստանի գիտական, կրթական հաստատություններում, ինչպես նաև իր գիտելիքները հարստացնել միջազգային կրթական կենտրոններում: Դրան հասնելու կարևոր քայլերից մեկը, թերևս մասնագիտությունների նկարագրի ամրագրումն է, որը պետք է ընթեռնելի և համադրելի լինի բոլոր բուհերի համար»,- շեշտել է Լևոն Մկրտչյանը:
ԿԳ նախարարը ծրագրի մասնակիցներին հորդորել է, հաշվի առնելով Էրազմուսի փորձը, իրենց առաջարկություններով ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանի համալսարանական համակարգի, ուսանողության ներքին շարժունության ձևաչափի մշակման գործում:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կ. Աթոյանը, շնորհակալություն հայտնելով «Էրազմուս+» ծրագրի տեղեկատվական օրերը իրենց ուսումնական հաստատությունում անցկացնելու համար, նշել է, որ կարճ ժամանակահատվածում համալսարանը ծրագրի շրջանակում կարողացել է որոշակի հաջողություններ արձանագրել: Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի տնօրեն Լանա Կառլովան իր խոսքում ընդգծել է, որ թեև ծրագիրը զարգացման երկար ճանապարհ է անցել և այսօր արդեն ունի գործընկեր 183 երկիր, այդուհանդերձ համագործակցության առումով առկա խնդիրները շատ են: ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի փոխտնօրեն Գրիգորի Թյուրիսը միջոցառման մասնակիցներին ներկայացրել է ծրագրի նպատակը, ուղղություններն ու ընձեռած հնարավորությունները:
Նմանատիպ նյութեր
4736 դիտում
15:51 21-07-2021
«Էրազմուս+» ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակում
1351 դիտում
11:51 25-10-2022
ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է «Էրազմուս+» ծրագրի շրջանակում տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդներին
Այս բաժնից
742 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
619 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
424 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը