1351 դիտում
11:51 25-10-2022
ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է «Էրազմուս+» ծրագրի շրջանակում տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդներին
«Էրազմուս+» ծրագրի ուսումնական այցի շրջանակում հոկտեմբերի 20-26-ը 16 երկրներից 37 ներկայացուցիչներ ժամանել են Հայաստան: Հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի ուսումնական այցի շրջանակում տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդության և ոչ ֆորմալ կրթության ոլորտի ներկայացուցիչներին ընդունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Վալյա Մարտիրոսյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հյուրերին ներկայացրել է ՀՀ երիտասարդական քաղաքականության գերակա ուղղությունները, երիտասարդների հետ տարվող աշխատանքներն ու պետական ծրագրերը։
Նախարարի տեղակալը խոսել է նաև ֆորմալ և ոչ ֆորմալ զբաղվածության միջոցով աշխատաշուկայում երիտասարդների մասնակցության խթանման, նրանց ձեռնարկատիրական կարողությունների զարգացման աջակցության, նորարարության, մշակույթի և գիտության ոլորտներում երիտասարդների ակտիվ ներգրավման, ինչպես նաև առողջ ապրելակերպի մշակույթի տարածման մասին:
Հանդիպման վերջում հյուրերը նախարարության ներկայացուցիչներին ուղղել են իրենց հուզող հարցերը և ստացել սպառիչ պատասխաններ:

Նմանատիպ նյութեր
1823 դիտում
13:36 18-07-2015
Բակո Սահակյանն ընդունել է աշխարհի տարբեր երկրներից ժամանած մի քանի տասնյակ սփյուռքահայ ուսանողների
Այս բաժնից
1045 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1018 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
943 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր