4600 դիտում
17:30 05-11-2016
Շնորհավորական ուղերձ է հղել ՀՀԿ Կանանց խորհրդի «Հայաստան-25. աշխարհը եւ կանայք» թեմայով համաժողովի մասնակիցներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հանրապետական կուսակցության Կանանց խորհրդի «Հայաստան-25. աշխարհը եւ կանայք» թեմայով համաժողովի մասնակիցներին:
Ուղերձում ասված է.
«Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,
Ողջունում եմ բոլորիդ եւ շնորհավորում այս կարեւոր միջոցառման մեկնարկի կապակցությամբ:
Մեր ժողովրդի ողջ պատմության ընթացքում հայ կինը միշտ եղել է հարազատ օջախի եւ ընտանիքի խորհրդանիշը, ազգային ավանդույթների պահպանման, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության կարեւորագույն գրավականը: Անհնարին է պատկերացնել ժողովրդի հարատեւումը, մեր հաղթանակները, սեփական ուժերի նկատմամբ հավատքն ու լավատեսությունն առանց այս արժեքների:
Այսօր էլ հայ կանայք ակտիվորեն ներգրավված են հասարակական-քաղաքական կյանքում, շոշափելի դերակատարություն ունեն պետականաշինության, հայրենիքի պաշտպանության, կրթության, դաստիարակության եւ պետության կենսագործունեության բոլոր ոլորտներում: Դա մեծ ձեռքբերում է, որը նաեւ պետության բնականոն զարգացման, քաղաքակիրթ աշխարհի մաս կազմելու անհրաժեշտ պայման է:
Քաղաքական եւ հասարակական ակտիվությամբ հատկապես աչքի է ընկնում Հայաստանի հանրապետական կուսակցության Կանանց խորհուրդը, եւ այս միջոցառման անցկացումը դրա վառ ապացույցներից է:
Համաժողովի ժամանակ քննարկվելիք թեմաները կարեւոր են ու հրատապ, եւ ողջունելի է, որ ձեր աշխատանքներին մասնակցում են նաեւ Արցախի քաղաքական եւ հասարակական դաշտը ներկայացնող կանայք:
Մաղթում եմ բոլորիդ արդյունավետ աշխատանք, հաջողություններ կյանքում եւ ձեր գործունեության մեջ»:
Նմանատիպ նյութեր
3928 դիտում
16:47 05-11-2016
Վալենտինա Մատվիենկոյի ուղերձը՝ ՀՀԿ կանանց խորհրդի «Հայաստան-25. Աշխարհը և կանայք» համաժողովի մասնակիցներին
1029 դիտում
13:14 19-09-2014
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ուղերձ է հղել «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի մասնակիցներին
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
748 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»