4897 դիտում
12:18 07-11-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալին:
Հանդիպման սկզբում հյուրը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ նրա գործունեության ընթացքում Հայաստանի և Սիրիայի միջև հարաբերություններն ագրարային ոլորտում ավելի կխորանան ու կակտիվանան:
«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության գյուղատնտեսության և գյուղատնտեսական բարեփոխումների նախարարության միջև նախկինում ստորագրվել է գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր: Բացի այդ, ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիսանում է առևտրա-տնտեսական հարցերով հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ուստի կարծում եմ, որ այդ շրջանակներում հնարավոր է ծավալել փոխշահավետ համագործակցություն», - ողջունելով հյուրին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Անդրադառնալով Սիրիայում տիրող ներկա իրավիճակին և հույս հայտնելով, որ սիրիական հողում կրկին կհաստատվի խաղաղություն` նախարարը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում սիրիական հարուստ փորձը կարող է օգտակար և օրինակելի լինել հայ մասնագետների համար: Այս համատեքստում նախարարը կարևոր է համարել փորձի փոխանակման նպատակով փոխայցերի կազմակերպումը:
Պարոն Իսսամ Նայալն իր հերթին նշել է, որ թեև քաղաքական ասպարեզում Հայաստանի և Սիրիայի միջև ձևավորվել են բարեկամական ամուր հարաբերություններ, սակայն տնտեսության և առևտրի բնագավառում համագործակցությունը դեռ ոչ բավարար մակարդակի վրա է, չնայած այս առումով երկու երկրներում առկա է մեծ ներուժ:
Այս բացթողումը լրացնելու և գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցությունն ակտիվացնելու նպատակով պարոն Իսսամ Նայալը նախարարին ներկայացրել է գյուղատնտեսական այն ապրանքատեսակների ցանկը, որը սիրիական կողմը պատրաստ է ներմուծել Հայաստան: Ի պատասխան նախարար Իգնատի Առաքելյանը խոստացել է ուսումնասիրել այդ առաջարկը:
Հանդիպման ավարտին զրուցակիցները վերահաստատել են պատրաստակամությունը քայլեր ձեռնարկել երկու երկրների գործարար կապերի ամրապնդման ուղղությամբ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
Նմանատիպ նյութեր
1548 դիտում
21:24 02-02-2021
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարին
1617 դիտում
20:00 23-06-2017
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին
Այս բաժնից
898 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»