1804 դիտում
21:35 07-11-2016
Հարկադիր կատարման ծառայությունում ընթանում են վերապատրաստման դասընթացներ
Հարկադիր կատարման ծառայությունում անցկացվում են գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողների վերապատրաստման հերթական դասընթացները:
Վերապատրաստման գործընթացն իրականացվում է «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն: Վերապատրաստման դասընթացներն իրականացվում են Հարկադիր կատարման ծառայության փորձառու մասնագետների, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետից հրավիրված դասախոսների կողմից՝ Հարկադիր կատարման ծառայության և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջև 2013թ. հունիսի 14-ին կնքված համագործակցության հուշագրի հիման վրա:
Վերապատրաստման դասընթացների ընթացքում հարկադիր կատարողները կունկնդրեն դասախոսություններ այնպիսի թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են ՀՀ սահմանադրական կարգի հիմունքները, միջանձնային հարաբերությունների հոգեբանական ասպեկտները, պարտապանի գույքի վրա արգելանք դնելու և բռնագանձում տարածելու առանձնահատկությունները, ինչպես նաև կատարողական վարույթներին առնչվող այլ առանձին թեմաների վերաբերյալ դասախոսություններ:
Նմանատիպ նյութեր
2404 դիտում
16:53 26-03-2016
Մեկնարկել են Հարկադիր կատարման ծառայությունում վերապատրաստման դասընթացները
3296 դիտում
16:00 11-10-2017
Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
691 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2020 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
919 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց