211652_close_icon
views-count3711 դիտում article-date 11:26 08-11-2016

Մադոննան Նյու Յորքի փողոցներից մեկում անսպասելի համերգ է տվել՝ ի աջակցություն Հիլարի Քլինթոնի

Նոյեմբերի 7-ի ուշ երեկոյան ԱՄՆ-ում, ի աջակցություն նախագահի դեմոկրատ թեկնածու, երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, փողոցում անսպասելի համերգով հանդես է եկել հայտնի Մադոննան։ Ինչպես հայտնում է DW-ն, մի քանի հարյուր մարդ է հավաքվել Նյու Յորքի փողոցներից մեկում՝ ունկնդրելու երգչուհու կատարումները։ Մադոննան մոտ 30 րոպե կատարել է իր լավագույն երգերից։ Իսկ յուրաքանչյուր երգից հետո, մինչ հաջորդ երգին անցնելը նա կոչ է արել քվեարկել այն թեկնածուի օգտին, ով դեմ է հանդես գալիս համաամերիկյան արժեքներին ու խտրականությանը։ Նույն ակցիային են միացել հայտնիներից Լեդի Գագան, Բոն Ջովին, Բրյուս Սփրինգսթոնը։ Միայն Բոն Ջովիի համերգին ներկա է գտնվել 40 հազարից ավելի մարդ։ Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են, որոնց արդյունքներով կընտրվի երկրի 45-րդ նախագահը։ Թեժ պայքարը ծավալվելու է հանրապետական Դոնալդ Թրամփի և դեմոկրատ Հիլարի Քլինթոնի միջև։

Նմանատիպ նյութեր