4208 դիտում
10:53 08-11-2016
Լևոն Ալթունյանը պատժի կարժանանա՞. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը նոյեմբերի 4-ին հայտարարել էր.«Մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում… իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները»: Այս ցինիկ ելույթին անդրադառնալով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել էր. «Եթե Ալթունյան Լևոնը նման բան է ասել, ապա ես մինչ այդ չեմ ճանաչել, իսկ ես նրան լավ եմ ճանաչում»:
Իսկ ի՞նչ պատիժ է սպասվում նախարարին նման ոչ պրոֆեսիոնալ մոտեցման համար:
«Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանն ասաց, որ վարչապետն արդեն անդրադարձել է նախարարի հայտարարությանը: Այսինքն՝ Ալթունյանը որևէ պատժի, նույնիսկ սիմվոլիկ նկատողության չի արժանանա: Փոխարենը քննադատություններից հետո նա փորձում է սրբագրել հայտարարությունը և այսօր կհանդիպի 3 տուժածի հարազատների հետ: Մինչդեռ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015-2016թթ. մահացած ծննդկանների թիվը հասնում է 15-ի: Այսինքն՝ միայն առավել մեծ աղմուկ հանած դեպքերն են արժանացել նախարարի ուշադրությանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5674 դիտում
10:05 16-02-2017
Ինչ կհայտնաբերեն ՊԵԿ աշխատակիցները, և ով ինչ պատժի կարժանանա. «Ժողովուրդ»
3970 դիտում
13:15 17-09-2018
Դուգլաս Կոստան ներողություն է խնդրել իր արարքի համար և երկարատև պատժի կարժանանա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2514 դիտում
09:06 11-10-2016
Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը հայերենին վարժ չի տիրապետում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2230 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1660 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1462 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»