211652_close_icon
views-count3994 դիտում article-date 09:12 09-11-2016

Պաշտպանության փոխնախարարը նեղացել է Կորյուն Նապահետյանից. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը երեկ նեղացել էր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանից: Նազարյանը մոտ 1,5 ժամ սպասեց ՊՆ նախագծի քննարկման հերթին: Իսկ ՊՆ-ի նախագծի քննարկումից հետո արդեն նիստին անհրաժեշտ թվով պատգամավորներ չկային, որ քվեարկեին՝ սույն նախագիծն ընդգրկո՞ւմ են լիագումար նիստերի օրակարգ: Հանձնաժողովի անդամներ Էդմոն Մարուքյանն ու Թևան Պողոսյանը Կ. Նահապետյանի հետ ունեցած վիճաբանությունից հետո հեռացան սրահից: Ա. Նազարյանը նույնպես նեղացած հեռանում էր, բայց իրավիճակը փրկեց Աբրահամ Մանուկյանը: Վերջինիս զանգելով՝ կանչեցին նիստի, որպեսզի հնարավոր լինի դրական եզրակացություն տալ նախագծին: «Արդեն սկսել են քվորում չապահովել»,- դահլիճից դուրս գալով՝ նետեց փոխնախարարը: Նշենք, որ այս հանձնաժողովի անդամներն են գեներալներ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, նաև Մհեր Սեդրակյանը, Առաքել Մովսիսյանը, Կարո Կարապետյանը, որոնք լիագումար նիստերին էլ դժվարությամբ են մասնակցում: Եվ Կ. Նահապետյանի համար խնդիր է նրանց հանձնաժողովի նիստին բերելը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր