211652_close_icon
views-count11510 դիտում article-date 13:29 09-11-2016

Երևանում բախվել են Վազ 2110-ը և BMW X5-ը. վերջինն էլ բախվել է էլեկտրասյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժնի ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 5-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 14։00-ի սահմաններում Այվազովսկի փողոցի 35 տան դիմաց բախվել են Երևան քաղաքի Արհեստավորների փողոցի բնակիչ, 29-ամյա Սերգեյ Քելիշյանի վարած BMW X5 մակնիշի 34 LR 849 համարանիշի և Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ Արայիկ Մուրադյանի վարած Վազ 2110 մակնիշի 35 CV 235 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով էլ BMW X5-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել էլեկտրասյանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Ավագ հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր