211652_close_icon
views-count48413 դիտում article-date 21:49 09-11-2016

Հիվանդանոցում մահացել է գնդապետ Սամվել Հովսեփյանը՝ Ադմիրալ Սամոն. NEWS.am

Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում այսօր՝ նոյեմբերի 9-ին երեկոյան մահացել է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, գնդապետ Սամվել Հովսեփյանը՝ Ադմիրալ Սամոն: [url=https://news.am/arm/news/356346.html]NEWS.am[/url]-ին այդ մասին հայտնեց ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը: Նրա խոսքով, Սամվել Հովսեփյանի թոքերի վրա ուռուցքներ էին գոյացել, նա Գերմանիայում վիրահատության էր ենթարկվել: Օգոստոսին «ազատամարտիկների դաշինքը» Սամվել Հովսեփյանի կյանքը փրկելու համար օգնության խնդրանքով դիմել էր մի քանի մեծահարուստների։ 58-ամյա Հովսեփյանի առողջական վիճակը նախօրեին վատացել էր եւ նա տեղափոխվել էր հիվանդանոց: Աղբյուրը՝ [url=https://news.am/arm/news/356346.html]NEWS.am[/url]

Նմանատիպ նյութեր