211652_close_icon
views-count1574 դիտում article-date 17:05 09-11-2016

Խոսիր ինձ հետ. կբացվի ժողովրդական վարպետ Սերգեյ Թովմասյանի փայտե քանդակների ցուցահանդեսը

Ս. թ. նոյեմբերի 10-ին, ժամը 16:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի դերասան, ժողովրդական վարպետ Սերգեյ Թովմասյանի ձեռակերտ փայտե քանդակների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կրում է «Խոսիր ինձ հետ» խորագիրը և կգործի մինչև ս. թ. նոյեմբերի 16-ը: Քանդակների սյուժեները տարբեր են` գյուղական տեսարաններ, աստվածաշնչյան առակների մարմնավորում, մարդկային ու կենդանական կերպարներ և այլն: Ներկայացվող աշխատանքներում հեղինակը յուրօրինակ ջերմությամբ է պատկերում հայ մարդու կենցաղը` միևնույն ժամանակ անդրադառնալով համամարդկային արժեքների: Սերգեյ Թովմասյանը ծնվել է 1960 թվականին, Երևանում: Սովորել է գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: Աշխատել է տարբեր թատրոններում, խաղացել բազմաթիվ դերեր: 1999 թվականից Տիկնիկային գործիչների միջազգային միության անդամ է, 2002 թվականից` Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասան: 2008 թվականից փայտե քանդակներ է ստեղծում: Ունեցել է չորս անհատական ցուցահանդես, իսկ 2015 թվականին ստացել է ժողովրդական վարպետի վկայական:

Նմանատիպ նյութեր